Մի՞թե ձախողում կլինի Եվրո-2012 դուրս չգալը

Slaq.am – Լրատվական աղբյուր

«Հայաստան-Մակեդոնիա խաղի երկրորդ խաղակեսի վերաբերյալ երեկ մենք խոսել ենք: Խաղը լավն էր, բայց կար հոգեբանական խնդիր: Եթե գոլ ես խփում, ապա պետք է դու առավելություն ստանաս, այլ ոչ թե այնքան ուրախանաս, որ խնդիրներ առաջանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրդառնալով Հայաստան-Մակեդոնիա խաղին` նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Պատասխանելով այն հարցին, թե Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ձախողում կլինի Եվրո-2012 դուրս չգալը` Մինասյանն ասաց. «Չգիտեմ, ես այդպես չեմ կարծում»:

Այն հարցին, թե Շիրոկովը ասել է, որ Հայաստանի բախտը բերել է Սլովակիայի հետ խաղում` մեր հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ ֆուտբոլում առանց բախտի չի լինում: Կյանքում էլ առանց բախտի հնարավոր չէ: Բայց պետք է աշխատել, որ բախտդ բերի: Եթե նստես սպասես, բախտը չի գա:

Հաշվի առնելով, որ միայն հաղթանակ է հարկավոր և այս խաղում և՞ս հենակետայինով ենք գործելու, թե ոչ նրա խոսքով` հաղթանակ պետք է, բայց շատ զգույշ պետք է լինել:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչպե՞ս են վերականգնվելու մեր ֆուտբոլիստները` պատրաստվելով Իռլանդիայի հետ հանդիպմանը` Մինասյանն ասաց. «Մենք խաղից հետո կբարձրանաք ակադեմիա, ապա մի քանի ժամով ֆուտբոլիստները կգնան տուն»:

Մինասյանը նաև տեղեկացրեց, որ մեր ֆուտբոլիստներից 7-ը դեղին քարտ ունի. «Պետք է անմիտ դեղիններ չստանանք: Բայց ֆուտբոլն անկանխատեսելի է, և խաղային դրվագներում լինում է, որ ստիպված են լինում և մեղադրելու չէ: Պետք է ուղղակի այդ դեղինները կարգապահության հետ կապված չլինեն»:

Նա նաև հայտնեց, որ երեք հավաքականը երեք հարձակվողով է խաղալու:
Իսկ թե, ի՞նչ է սպասում Մինասյանը 12-րդ խաղացողից` նա ասաց.
«Մեծ աջակցություն, գիտենք, որ մեծ աժիոտաժ է: Հուսով եմ՝ դա մեզ չի խանգարի, ինչպես Ռուսաստանի հետ խաղում: Հուսով ենք, որ պատրաստ են ֆուտբոլիստներն այս ամենին»:

Ի տարբերություն Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ադվոկատի, ով ասել է, որ եթե իրենք դուրս գան եզրափակիչ, նա իր ֆուտբոլիստներին թույլ է տալու ծխել, խմել` մեր մարզիչն ասաց, որ իրենք կտոնեն, բայց եթե մարդը չի ծխում, ստիպենք ծխի՞: Ռուսները սովոր են…

Մեր հավաքականի մարզիչի խոսքերով` ինքը հետևելու է Սլովակիա-Ռուսաստան խաղին:
Իսկ վերջում մեծ հույսով լցված ասաց, որ մեր հավաքականը վաղը կհաղթի…

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno + 7 =