Մալթայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

embajador de Malta con el Ministro Nalbandyan

Փետրվարի 21—ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպան Ժան—Միշել Ուղուրլյանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց իր նոր առաքելության մեջ։ Նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ դեսպանի հայկական ծագումը ավելի կդյուրացնի նրա գործունեությունը Հայաստանում։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ուղուրլյանն ասաց, որ կանի առավելագույնը Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերի ընդլայնման համար։
Oereoav. Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կազմավորվել է 1961թ. հունիսի 27—ին։ Այն համարվում է Երուսաղեմում դեռեւս 1080թ. հիմնադրված Բարեխնամ Ասպետական Ուխտի իրավահաջորդ կառույց, որն ի սկզբանե կոչված է եղել խնամել Սուրբ երկիր ուղեւորված հիվանդ ու աղքատ ուխտագնացներին։ Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում, 1099թ. Երուսաղեմի նվաճումից հետո, այն իր իսկ արտոնությամբ դարձել է ռազմական ուխտ։ Այսօր Մալթայի Ինքնիշխան Ուխտն ունի 12.500 անդամ եւ 80.000 մշտական կամավոր, որոնք բարեգործական եւ բժշկական առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում։

HHpress.am

22-02-2011

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro × 3 =