Մալաթիայի հայկական եկեղեցին վերածվում է գրադարանի

Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք գարնանը վերսկսելու են Հրանտ Դինքի ծննդավայրում` Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասում գտնվող հայկական Թաշհորոն եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:

Նահանգապետը նաև նշել է, որ վերանորոգման աշխատանքներից հետո հիշյալ եկեղեցին,  հավանաբար կօգտագործվի իբրև գրադարան:
«Հայկական համայնքի բացակայությ

ն պատճառով այն չի կարողանա գործել իբրև աղոթատեղի ու կանոնավոր պատարագներ մատուցող եկեղեցի: Բայց ամեն դեպքում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն կտրվի: Եկեղեցին էլ է մեզ համար տաճար, մզկիթն էլ»,- ասել է Մալաթիայի նահանգապետը:

Հիշեցնենք, որ 280-ամյա հայկական այդ եկեղեցին ժամանակի ընթացքում ծայրահեղ անբերակարգ վիճակի է մատնվել. վնասվել է փայտե գմբեթը, անընթեռնելի են դարձել եկեղեցու պատերին արված փորագիր գրությունները:

Աղբյուր` Panorama.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× cuatro = 24