Ձմեռը վերադարձել է Հայաստան

El invierno ha vuelto a Armenia

Ձմեռը վերադարձել է Հայաստան, բայց հանրապետության տարածքի զգալի մասում շարունակվում են ձյան տեղումները:

Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության տվյալներով, ժամը 11:30-ի սահմաններում ձյուն էր տեղում Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Սեւանում, Գավառում, Ջերմուկում, Գորիսում եւ մի շարք այլ բնակավայրերում: Մեղրիում ձնաբուք է:

Ապարան-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ճանապարհներին մերկասառույց է: Ուժեղ քամի է Սելիմի լեռնանցքում, Աշոցքում, Սպիտակ-Գյումրի ճանապարհին: Բերդում եւ Կապանում անձրեւ է, Սիսիանի շրջանում մառախուղ է:

Երեւանում արեւոտ է, բայց ցրտել է ու ուժեղ քամի է:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 × = veinte cuatro