Հրանուշ Հակոբյանին ընդունել է Հռոմի Պապը

 

Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) ուղեկցությամբ նախարար Հ.Հակոբյանն այցելեց Հռոմի Լեւոնյան հայկական վարժարան, որտեղ հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաեւ հոգեւորականների ու վարժարանի սաների հետ:

Ողջունելով ներկաներին` նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ այցի օրակարգին` նշելով փետրվարի 10-11-ը Տրիեստում կազմակերպվելիք հայկական օրերի, թուրք, արաբ, ֆրանսիացի, հայ, իտալացի գիտնականների մասնակցությամբ փետրվարի 11-ին կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա  տարելիցին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի, ինչպես նաեւ Տրիեստի գործարարների եւ Հայաստանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպման մասին:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro − = 0