Հովհ. Թումանյանի թբիլիսյան տան ճակատագրով մտահոգ

el destino de la casa de Tumanyan en Tbilici, Georgi
 
 
 
 
 
 
 
 
 
Լեւոն Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Թբիլիսի

 

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ու Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին։ Քանի որ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վրաստանից հասնող տեղեկատվությունը իրարամերժ է, որոշվել է Լ. Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն գործուղել Թբիլիսի՝ տեղում հարցերը ճշտելու համար։
Այս մասին ասուլիսում ասաց գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ շեշտելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շահագրգիռ է, որ հարցը ստանա դրական ու խոհեմ լուծում։
Ասուլիսին ներկա Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը (Թումանյանի ավագ որդու թոռը) ասաց, որ Դավիթաշվիլի 18 հասցեում գտնվող տանը Թումանյանները սկսել են բնակվել 1909 թվականից։ Հովհաննես Թումանյանը այդտեղ բնակվել է մինչեւ իր մահը՝ 1923 թվականը, իսկ նրա ընտանիքի մյուս անդամները՝ մինչեւ 1950 թվականը։ 1952 թվականին, երբ Երեւանում բացվում է Թումանյանի թանգարանը, այնտեղի իրերը տեղափոխվել են այստեղ։ Թբիլիսյան այդ շենքը եղել է քաղաքապետարանի սեփականությունը։ Այնտեղ այսօր երրորդ հարկի սենյակներից մեկում բնակվում է բանաստեղծի ծոռնուհի Ալինա Թումանյանը, իսկ չորս մյուս սենյակներն ունեն սեփականատեր, ով որոշել է վաճառել իրեն պատկանող մասը։
Թումանյանի թոռնուհին ասաց, որ դեռ տարիներ առաջ հանդիպել է տարբեր պաշտոնյաների հետ, որպեսզի գումար տան՝ բնակարանը գնելու համար։ Սակայն այդպես էլ որեւէ մեկը սեփականատիրոջ՝ Լիժավայի կողմից պահանջված գումարը չի տրամադրել։ Նամակ է ուղարկել երկրի ղեկավարին, որը հասել է վարչապետին, սակայն որեւէ դրական լուծում չի տրվել հարցին։
«Լավ կլիներ, որ ամբողջ շենքը գնեինք, բայց թանկ է, միայն երրորդ հարկը գոնե պետք է գնենք, որտեղ որ բնակվել է Թումանյանը»,–ասաց նա։ Ըստ Թումանյանի թոռնուհու, խոսակցություն եղել է վաճառքի մասին, բայց գործարքը չի կատարվել։ «Ալյոնան ասել է, որ եթե Լիժավան վաճառի իր տարածքը որպես մշակութային կենտրոն եւ հանձնվի հայկական համայնքին, ինքն էլ կվաճառի, եթե ոչ՝ չի վաճառի»,–ասաց Իրմա Սաֆրազբեկյանը։

19-01-2012  http://www.hhpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno × = 4