ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Թանգարանում կա մի սրահ, որտեղ այցելուին է ներկայացվում ճոխ, եզակի, հնատիպ գրքերի մի շքեղ հանդես` Հովհ. Թումանյանի անձնական գրադարանը: Այն ամենահարուստ ու բազմաբովանդակ գրադարաններից է մեծ գրողների շրջանում . Լև Տոլստոյ , Գյոթե, Թումանյան… Պահպանվել է գրադարանի 8150 /6160 անուն/ գիրք ու պարբերական: Դրանցից հայերեն 2400 /2042 անուն/ , ռուսերեն 5220 /3700 անուն/, օտար լեզուներով 529 /430 անուն/ գիրք:
Գրքերը զետեղված են 12 պահարաններում ` ըստ թեմաների .

2.Բանահյուսություն /ֆոլկլոր / – 1075 գիրք

3.Բնական գիտություններ – 482 գիրք

4.Ընդհանուր պատմություն –587

5.Հայագիտություն – 742 գիրք

6.Պատմություն – 416 գիրք

7.Գրականություն օտար լեզուներով – 256 գիրք

8.Գեղարվեստական գրականություն ռուսերեն լեզվով – 1204 գիրք

9.Կովկասագիտություն – 657 գիրք

10.Գեղարվեստական գրականություն հայերեն – 1500 գիրք

11.Փիլիսոփայություն, կրոն, մանկավարժություն, բժշկություն – 601 գիրք

12.Արվեստ – 416 գիրք

13.Բառարաններ և հանրագիտարաններ – 251

Գրադարանի առաջին գրքերից են Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Միքայել. Նալբանդյանի «Հյուսիսափայլ» ամսագիրը: Գրադարանում կան զգալի թվով հնատիպ ու հազվագյուտ գրքեր` ավետարաններ, շարականներ, ձեռագիր  գրքեր: Տասնյակից ավելի գրքեր հանձնված են Մատենադարանին:

Ամենահին հայերեն գրքերից են. Ներսես Շնորհալու «Հիսուս որդին» /Վենետիկ, 1660/,  «Նոր կտակարան» /Ամստերդամ, 1668/, Առաքել Դավրիժեցու  «Գիրք պատմութեանց» /Ամստերդամ, 1669/, «Գիրք, որ կոչի Հարանց վարք» /Կ. Պոլիս, 1720/:

Ամենահին ռուսերեն գրքերից են. “Сравнительный словарь всех языков и наречий„, /СПБ,1809г./, ” Мовсес Хоренаци. Армянская история„  /СПБ,1809г./, “Сборник актов, относящихся к обозрению истории армянского народа /1833-1838/„.

Ամենահին օտարալեզու գրքերից են. Վիրգիլիուսի երկերի 1751 և 1754 թթ. Լատիներեն ու ֆրանսերեն հրատարակությունները, Պետերմանի «Հայերեն քերականություն» գիրքը լատիներեն, /1837թ./, Ձեռագիր պատմագիտական ուսումնասիրություն, հայերեն: 500-ից ավելի գրքերում կան բանաստեղծի մակագրությունները` ընդգծումներ, նշումներ, նոթաբեներ, փաստերի ճշտումներ և այլն, որոնք թույլ են տալիս դատելու Թումանյանի վերաբերմունքի մասին  առանձին գրողների, դեպքերի, երևույթների նկատմամբ: Շատ են նաև հեղինակների ու հրատարակիչների ջերմ ու բարեկամական ձոներով` Բրյուսովից, Աղայանից, Իսահակյանից, Տերյանից… Այդ գրքերի թիվն անցնում է 260-ից: Կան նաև այլ անձանց ընծայագրված մոտ 100 գիրք, նշանավոր մարդկանց ընծայականներով:

toumanian.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


1 × = dos