ՀՀ վարչապետ. Ճապոնիայի դեպքերից հետո արդիական է դարձել հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը

Estación atómica de Armenia

Հատկապես Ճապոնիայի իրադարձություններից հետո Հայաստանում ատոմակայանի փակմանն ու նորի կառուցման, ինչպես նաեւ դրա անվտանգության  խնդիրները խիստ արդիական է դարձել: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Բելգիայում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այդ առումով համագործակցում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատասխանատու են էներգետիկայի բնագավառում անվտանգության համար։ Բաց եւ թափանցիկ է մեր համագործակցությունը։ Մի կողմից` իրականացնում ենք անվտանգության կանոնների ապահովման հստակ միջոցառումների ծրագիր, մյուս կողմից` ստանում ենք օժանդակություն, այդ թվում` նաեւ ԵՄ-ից` բարձրացնելու ատոմակայանի անվտանգությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ամբիոնից այդ օժանդակության համար եւ հավաստիացնել ձեզ, որ, բնականաբար, ինչպես բոլոր երկրներում, այդ թվում` նաեւ Հայաստանում մենք եւս մեկ անգամ լուրջ քննության կենթարկենք մեր` Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրները»,-ասել է նա:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 × cinco =