ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալեքսանդր Մանթաշևին և Միքայել Մանթաշևին

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշևին և վերջինիս որդուն` Միքայել Մանթաշևին:


Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հայանպաստ գործունեությանը` ընդգծելով նրա ազգանվեր ձեռնարկները կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:


Ալ.Մանթաշևը երկար տարիներ ապրել է Մոսկվայում, եղել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության առևտրային ներկայացուցիչը: Այժմ նա ապրում է Ֆրանսիայում, ակտիվ մասնակցում հայապահպանական ձեռնարկներին:


Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու համար Հ.Հակոբյանը Ալեքսանդր Մանթաշևին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

http://www.mindiaspora.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 × cinco =