ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին

Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին:


Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունությունն ու առաջիկա ծրագրերը:


Զրուցակիցները քննարկեցին Կանադայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց Հայրենիք-Սփյուռք տնտեսական գործակցության ակիտվացման, Սփյուռքի ներուժն ի նպաստ Հայաստանի Հանրապետության ծառայեցման և օգտագործման, հայապահպանության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, Կանադայի հայ համայնքի պատմության գրառմանը, համայնքի վերաբերյալ ճանաչողական ֆիլմի նկարահանմանը, երիտասարդության հետ աշխատանքների ակտիվացմանը և այլ խնդիրների:

www.mindiaspora.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + = once