ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը կը մասնակցի «Կանանց համաշխարհային գագաթնաժողով»-ին

Այսօր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մեկնեց Ստամբուլ` մասնակցելու  մայիսի 5-7-ը կազմակերպուելիք «Կանանց համաշխարհային գագաթնաժողով»-ին:


2003 թուականից ի վեր իւրաքանչիւր տարի «Կանանց համաշխարհային գագաթնաժողով»-ին նախորդել է կին նախարարների մասնակցութեամբ կլոր սեղան, որին մասնակցելու համար այս տարի հրաւիրուել է նաեւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:


Օգտուելով առիթից` Հ.Յակոբեանը հանդիպումներ կունենայ Ստամբուլի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների հետ, կայցելի Ստամբուլի հայկական ազգային հիւանդանոց, հայկական եկեղեցիներ, վարժարաններ, գերեզմանատներ: Նախատեսւում է նաեւ ՀՀ սփիւռքի նախարարի հանդիպումը Ստամբուլի երեք հայկական թերթերի խմբագրակազմերի հետ:


Հ.Յակոբեանը Աթոռանիստ Մայր Եկեղեցում կը մասնակցի պատարագի, այնուհետեւ կ\'այցելի Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարան:

www.mindiaspora.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 − = tres