ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Օմանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը

hayastani najagah Serge Sargsyan yev Omari despan

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ—Ռահման ալ Հասանը (նստավայրը՝ Մոսկվա)։
Նախագահը շնորհավորել է դեսպանին եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերություններն ավելի կամրապնդվեն եւ կզարգանան։ Այդ ամենի համար, ըստ հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ եւ պատմականորեն ձեւավորված ամուր հիմք կա։
«Վստահ եմ՝ գիտեք, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում արաբ ժողովրդի նկատմամբ։ Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դժվարին պահերին արաբ ժողովուրդը սատար է կանգնել հայ ժողովրդին։ Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունից հետո արաբ ժողովուրդն, իրոք, սիրով ընդունեց հայ ժողովրդի մի մեծ հատվածի եւ պայմաններ ստեղծեց, որպեսզի մեր ժողովրդի այդ հատվածը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը եւ զարգանալ»,—ասել է նախագահ Սարգսյանը։
Օմանի դեսպանն այս կապակցությամբ նշել է, որ ամբողջ արաբական աշխարհում հայերը ճանաչված են եւ տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ հարգանք են վայելում։ Նա կարեւորել է տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումը։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության կարեւորությունը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

16-02-2011

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cuatro = 0