ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավորները կմասնակցեն ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին

Vrtannes srbazani hogevor kazm 01 (640x426)
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջին անգամ կմասնակցեն ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորություն իրականացնող եկեղեցականները:
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. համատեղ նախաձեռնությամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի: Նույն թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որով հստակեցվեց բանակի հոգևոր սպասավորների գործունեության ոլորտը, առաջնորդության կառուցվածքը և նպատակները: Ներկայումս ավելի քան 40 հոգևորականներ` կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ, սարկավագներ, հոգևոր ծառայություն են բերում ՀՀ Զինված ուժերում` առաջնորդությամբ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: 

 

Հոբելյանական շքերթին բանակի հոգևորականների դասը քայլելու է Զինված Ուժերի հոգևոր առաջնորդության նոր ասեղնագործ դրոշի ներքո, որի օրհնության կարգն Ամենայն Հայոց Հայրապետի կողմից կատարվեց սեպտեմբերի 16-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ, մյուս երեսին` Զինված ուժերի զինանշանը`« Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ: Եկեղեցականաց դասի առջևից տարվելու են նաև խաչ և Ս. Ավետարան:

 
www.hayernaysor.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


5 + = once