Հինավուրց քաղաքակրթության հետքերը

stepanakert, Artsaj

Ստեփանակերտում հայտնաբերվել է հելլենիստական դարաշրջանի դամբարան

Արցախի ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է նյութական եւ հոգեւոր բարձրարժեք մշակույթ՝ իր ավանդը ներդնելով համաշխարհային քաղաքակրթության գանձարանում։ Արցախի տարածքում արձանագրված են մեզոլիթին, նեոլիթին, էնեոլիթին, բրոնզեդարին եւ վաղ երկաթի դարաշրջանին հատուկ հուշարձաններ։
Եվ որքան էլ փորձեն մեր որոշ հարեւաններ պնդել, թե հայերն այս տարածքում եկվոր են, պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնում։ Վերջին տարիներին պատմության կեղծարարների դեմ գիտամշակութային հզոր կռվան դարձան Տիգրանակերտ քաղաքատեղիի հայտնաբերումն ու պեղումները։ Այնտեղ գտնվել եւ ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը եւ վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։
Եվ ահա օրերս մի հետաքրքիր գտածոյի մասին հայտնեցին Ստեփանակերտից։ Փողոցներից մեկում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանին պատկանող գերեզման՝ կարասային թաղման նմուշներով։ Հնագետները պնդում են, որ կարասային թաղումները Հայկական լեռնաշխարհ մուտք են գործել ուրարտական ժամանակաշրջանում։
 
HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve − = 7