Հարգել պետության խորհրդանիշը, նույնն է թե՝ հարգել պետությունը Պետական դրոշի հանդեպ սրտացավ վերաբերմունք է անհրաժեշտ

ՀՀ պետական դրոշը հայոց անկախ պետությունը միջազգային կառույցներում ներկայացնող խորհրդանիշներից է։ Այն հպարտորեն ծածանվում է ոչ միայն Հայաստանի պետական մարմինների, կրթական հաստատությունների, զինված ուժերի շենքերին, այլեւ վեր է բարձրացված ՄԱԿ—ի, Եվրախորհրդի, տարբեր երկրների հայկական դիվանագիտական կառույցների մոտ։
2010 թվականի հունիսի 15—ին Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՀ պետական դրոշի օրը, որը ավանդական դառնալով, պետք է օգնի երիտասարդ սերնդին համախմբվելու պետական խորհրդանիշների ներքո, հպարտություն զգալու անկախ եւ ժողովրդավարական պետության քաղաքացի լինելու համար։ Այսինքն՝ պետական դրոշի հանդեպ հարգանքն ու ակնածանքը միայն ձեւի խնդիր չէ, այն սեփական արժանապատվությունը գնահատելու եւ գոյությունն իմաստավորելու ցուցիչ է։ Ուստի հանդուրժելի չէ այն երեւույթը, որ պետական շենքերին ամրացվելուց որոշ ժամանակ անց եռագույններն անուշադրության են մատնվում, խունանում եւ գունաթափվում՝ ենթարկվելով քամու, անձրեւի, արեւի ազդեցությանը։ Պետության խորհրդանիշը չհարգելը հանգեցնում է պետությունը չհարգելուն։

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 + nueve =