ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԵՐ

Մեր խմբագրությունը հրավիրում է համագործակցել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր արդեն փորձառու խմբագրողներ են կամ էլ ջանում են հասնել մասնագիտական այդ մակարդակին: Նրանք, ովքեր իրենց բնօրինակ հոդվածները կցանկանան տպագրել մեր էջում, մեր դռները ոչ միայն բաց են Ձեր առջև, այլ նաև կարող եք նկատի ունենալ, որ կունենաք մեր խմբագրութեան մասնագիտական աջակցությունը: Իսկ ապագայում կարող եք Ձեռք բերել մեր միջնորդությունը այլ թերթերի կամ ամսագրերի խմբագրութուններում աշխատելու համար:

  Մեր էջի մեջ կարող եք գտնել մեր էլեկտրոնային հասցեն և Ձեզ հուզող տեղեկություններ խնդրել: Խոստանում ենք հնարավորինս շուտ պատասխանել:

Մանավանդ մեզ շատ են հետաքրքրում Իսպանիայում ապրող այն բոլոր հայրենակիցները, որոնցով մենք կարող ենք հպարտանալ, կամ նրանց մասին գրելով մյուս հայենակիցներին, որոնք սփռված են ողջ աշխարհով մեկ, տեղեկացնել, որ տվյալ հայ անձը այսօր Իսպանիայում է ապրում, գրեթե մեզ մոտ:

Մենք դա ամեն օր փնտրում ենք և Ձեզ վստահեցնում ենք, որ բավական լուրջ արդյունքներ ենք գրանցում:

Հույս ունենք, որ շուտով իսպանաբնակ մեր հայրենակիցների կողմից նոր արձագանքներ կստանանք: Հարգելի հայրենակիցներ, երբեք մի՛ մոռացեք . «Մեր փրկությունը մեր միասնության մեջ է»:

www.armspain.com -ի գլխավոր խմբագրություն

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 − = cuatro