Հայտարարություն

Սիրելի բարեկամ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը 2011 թվականի հունիսի 26-ից հուլիսի 16-ը կազմակերպում են Սփյուռքի երիտասարդ լրագրողների դպրոց, որը կհանգուցվի համաժողովով:

Դասընթացներում վերապատրաստվելու համար կարող են դիմել ինչպես հայկական ԶԼՄում աշխատող լրագրողներ, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված մինչև 33 տարեկան շնորհալի երիտասարդներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի հայկական ԶԼՄում: Ծրագիրը կլինի պարբերական:

Մասնակիցների թիվը սահմանափակ է` շուրջ 20 մարդ:

Դասընթացներն իրականացվելու են հայերենով:

Երիտասարդ լրագրողների դասընթացների մասնակցի կեցությունը Հայաստանում ապահովում է ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ ճանապարհածախսը հոգում է մասնակիցը (թերթը, համայնքը):

Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2011թ. Ապրիլի 15-ը դիմել իրենց բնակության երկրի ՀՀ դեսպանություն և/կամ ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, www.mindiaspora.am, [email protected], [email protected], [email protected] կամ զանգահարել +(374 10) 58 56 01 /109/ հեռախոսահամարով:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


1 × uno =