ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2011թ. անցկացնում են «Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթը` «Ամենօրյա հայկական կրթօջախի մայրենիի լավագույն ուսուցիչ» և «Մեկօրյա հայկական կրթօջախի մայրենիի լավագույն ուսուցիչ» անվանակարգերով: Սահմանված են Գլխավոր, I, II, III կարգի, խրախուսական մրցանակներ` յուրաքանչյուր անվանակարգում:

«Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է` նկատի ունենալով Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության, ուծացման դեմ պայքարում ինքնությանն ու հայ ոգուն հավատարիմ հայ սերունդներ դաստիարակելու, 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում հայ երեխային հայ պահելու նվիրական գործում մայրենի լեզվի ուսուցչի առաքելությունը: Այն նպատակ ունի խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մայրենի լեզվի պահպանման, զարգացման և տարածման, հայ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության գործում նշանակալի ավանդ ունեցող ուսուցիչներին, ներկայացնել և տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը Սփյուռքում, նպաստել սփյուռքահայության մեջ հայերենի ուսուցիչմանկավարժի հեղինակության բարձրացմանը:

«Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական ամենօրյա և մեկօրյա կրթօջախների մայրենի լեզվի այն ուսուցիչները, որոնք

աշխատում են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան գործող դպրոցում, (ամենօրյա, մեկօրյա) կամ տեղի հայկական կազմակերպությանը, եկեղեցական կառույցին կից մասնագիտացված կրթական հաստատությունում,

    ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ` որպես հայոց լեզվի ուսուցիչ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ուսուցիչները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. հուլիսի 15-ը:

Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև

– լուսանկար,

– կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

    բնութագիր-երաշխավորագիր տվյալ դպրոցի, կառույցի կամ համայնքի կողմից:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011թ. սեպտեմբեր ամսին:

«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2011թ.իրականացվող «Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթի հայտարարությունը, հայտադիմումի նմուշը, հետագայում` մրցութային հանձնախմբի աշխատանքների, մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվում են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքէջերում` www.mindiaspora.am, www.armcongress.am, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում:

 

Համահայկական ծրագրերի վարչություն

Պատասխանատու` Սիրվարդ Համբարյան (գիտակրթական ծրագրերի բաժնի պետ)

+374-10-585601-117, allarmenian@mindiaspora.am

 

Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար համահայկական մրցույթ

2011թ.

 

«ՄԱՅՐԵՆԻԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ»

 

 

                                                   Հ Ա Յ Տ Ա Դ Ի Մ ՈՒ Մ

 

 

Ա

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Բ

Ծննդյան թիվ

 

Գ

Հեռախոս

 

Դ

Բջջային հեռախոս

 

Ե

Էլ. փոստ

 

Զ

Բնակության երկիր

 

Է

Քաղաքացիություն

 

Ը

Բնակության հասցե

 

 

Թ

Կրթություն

 

Ժ

Ավարտած ուսումնական հաստատություն

 

ԺԱ

Մասնագիտություն

 

ԺԲ

Աշխատավայր

 

 

ԺԳ

Կրթօջախի հիմնադրման տարին

 

ԺԴ

Մանկավարժական աշխատանքային փորձը /քանի տարի է աշխատել որպես մանկավարժ, որպես հայոց լեզվի ուսուցիչ/

 

ԺԵ

Կրթօջախում աշխատած տարիները

 

 

ԺԶ

Հայոց լեզվի դասավանդման ստաժը

 

ԺԷ

Կոչումները /երբ է ստացել, ում կողմից/

 

 

 

 

 

 

ԺԸ.

Հայոց լեզվի, հայագիտական այլ առարկա/ների Ձեր ծրագրերը

 

ԺԹ.

Ձեր կողմից առարկայի դասավանդման առաջնահերթությունները

 

Ի.

Ձեր կողմից օգտագործվող դասագրքերը: Ձեր սեփական ծրագրերը, հեղինակած ուսումնական նյութերը

 

ԻԱ.

Դաս-պարապմունքներին Ձեր կողմից կիրառվող մանկավարժական  մեթոդների առանձնահատկությունները

 

 

ԻԲ.

Ձեր որևէ դասի պլանը, նկարագրությունը  /ցանկալի է նաև դասի տեսագրություն/

 

 

ԻԳ.  

Հայոց լեզվից բացի Ձեր կողմից դասավանդվող այլ հայագիտական առարկա/առարկաներ  /թվարկել/

 

ԻԴ.

Ձեր սաների հաջողությունների մասին, նրանց ռեֆերատներ, ելույթներ, շարադրություններ/ մի քանիսը կցել/

 

 

ԻԵ.

Վերջին երեք տարիներին Ձեր կողմից կազմակերպված արտադասարանական միջոցառումների մասին /ըստ հնարավորության` կցել տեսաժապավեններ, խտասկավառակներ, լուսանկարներ, հոդվածներ     

 

 

ԻԶ.

Ձեր հեղինակային մանկավարժական, գիտական հոդվածները, մենագրությունները

 

ԻԷ.

Ձեր մասնակցությունը գիտաժողովներին, համաժողովներին /Հայաստանում, Սփյուռքում/

 

ԻԸ.

Ձեր մասնակցությունը հայ համայնքի կյանքին, համահայկական միջոցառումներին

 

ԻԹ.

Աշխատանքային  և այլ ձեռքբերումներ, նվաճումներ

          

 

Ամսաթիվ և վայր`   

 

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011թ. հուլիսի 15-ն է:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410585601-117 հեռախոսահամարով, նաև էլ.փոստով` [email protected]

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro + = 9