Հայկական խաչքարի բացման արարողություն Իտալիայի Պավիա քաղաքում

Jachkar en ItaliaJachkar en Italia, Iglesia Armenia. Embajada Armenia

Մայիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Պավիայում` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում /Castello Visconteo di Pavia/ հայկական խաչքարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Արարողությանը ներկա էին Պավիայի քաղաքային իշխանությունների, հասարակության ու իտալահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի բացառիկ պատմությանն ու մշակույթին, նշելով, որ «Պավիան հարստացավ հայկական խաչքարի տեղադրմամբ, որը շոշափելի հավելում է մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը»:

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հերթին ասաց, որ 14-րդ դարի իտալական այս ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ գրող Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից, ուստի ամրոցի մուտքի մոտ տեղադրված «հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը ու իր նպատակին համապատասխան էլ ավելի կսրբացնի այս պատմական վայրը»: Դեսպան Կարապետյանը կարևորեց մայիսի 9-ին խաչքարի տեղադրման փաստը, ինչպես նաև անդրադարձավ եռատոնի խորհուրդին ու նշանակությանը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ «ինչպես հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշիի ազատագրումն ու հաղթանակն Ադրբեջանի կողմից արցախցիներին պարտադրված պատերազմում պարզ ռազմական հաղթանակ չէր, այլ պատմական արդարության հաստատման, հայ ժողովրդի կողմից անկախության և ազատության համար մղված հերոսական պայքարի արդյունք»:

«Այս խաչքարն էլ հավերժ կխորհրդանշի ոչ միայն մայիսի 9-ին հայ ժողովրդի արձանագրած հաղթանակները, այլև հայիտալական բազմադարյա բարեկամությունը»:

Այնուհետև խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծեցին Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները: Միջոցառումն ավարտվեց Իտալիայի, ՀՀի և ԼՂի պետական օրհներգերի կատարմամբ:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho − 5 =