Հայաստանի նախագահը մեկնելու է Իտալիա եւ կհանդիպի Հռոմի պապին

El presidente de la República de ArmeniaԴեկտեմբեր 10, 2011 | 17:18

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հռոմում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդես:

Հանրապետության ղեկավարը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ Հանրապետության ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ: 

Սերժ Սարգսյանը կայցելի Վենետիկի քաղաքապետարան եւս, որտեղ ներկա կգտնվի Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Այցի շրջանակներում նախագահը հանդիպում կունենա նաեւ Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho − 1 =