
Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է Մշակութային կապերի հայկական միության (ՄԿՀՄ) փոխնախագահ եւ «Փարաջանով-Արտ» նախագծի համակարգող Ելենա Հովհաննիսյանը, Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1025-ամյակին նվիրված գիրքը հիմնված է միջնադարյան բազմաթիվ աղբյուրների վրա: Այն ինքնատիպ պատմափաստագրական նյութ է` բաղկացած վեպից եւ քաղաքական դետեկտիվից: Գիրքն արտացոլում է X դարի կեսերի եւ XI դարասկզբի իրադարձությունները: Հեղինակն ընթերցողին տանում է Բյուզանդիայի եւ Կիեւյան Ռուսիայի փայլուն եւ առեղծվածային ժամանակահատվածը:
Առաջին անգամ պատմավեպի հերոսուհու դերում հանդես է գալիս բյուզանդական Աննա արքայադուստրը` Ռուսաստանի իշխան Վլադիմիր Մեծի կինը: Հեղինակը նաեւ ներկայացնում է Բորիսի եւ Գլեբի սպանության իր տարբերակը:
Գիրքը հրատարակվել է Մշակութային կապերի հայկական միության (ՄԿՀՄ) աջակցությամբ:
Շնորհանդեսից հետո մասնակիցների համար կներկայացվի Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանության օրոք արված դիմանկարը» ֆիլմը:
Թարգմանությունը՝ News.am-ի
http://hayernaysor.am