Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան

La nueva embajadora de Armenia para Gran Bretaña

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին, հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):

Կարինե Ղազինյանի կենսագրությունը

Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երեւանում: 1977-ին սովորել է Երեւանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ, ռոմանա-գերմանական բաժնում: 2010թ. հունիս-ին մասնակցել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացներին:

Աշխատանքային գործունեությունը

1977-1981թթ. – ԽՍՀՄ դեսպանություն, Մոզամբիկ

1983-1988թթ. – ԽՍՀՄ դեսպանություն, Պորտուգալիա

1992-1994թթ. – Երեւանի պետական համալսարան, իրավագիտության եւ բանասիրության ֆակուլտետներում անգլերեն լեզվի դասախոս

1997-1999թթ. – ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռումինիայում

1999-2001թթ. – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռումինիայում

2001-2009թթ. – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

2009 թ. մարտից ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայանագրի գլխավոր բանակցող

2011 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան

Կարինե Ղազինյանի դիվանագիտական աստիճանը` Արտակարգ եւ լիազոր դեսպան:

Շքանշաններ

Մխիթար Գոշ շքանշան, Մեծ Խաչի ռումինական ազգային շքանշան:

Օտար լեզուներ` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն

Այրի է, ունի որդի եւ դուստր:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


2 + = tres