Կայացավ «Ժառանգության» համագումարը, Հովհաննիսյանը վերընտրվեց նախագահ

2 հունիսի, 2012թ., Երեւան: Այսօրկայացավ «Ժառանգություն» կուսակցության 8-րդհամագումարը՝ 150 պատվիրակներիմասնակցությամբ:

 

Համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ  «Պետության իրավիճակի մասին» ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներքին մարտահրավերներին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ անցած խորհրդարանական ընտրությունների եւ գալիք նախագահական ընտրությունների միջեւ ընկած այս վճռորոշ ժամանակաշրջանում:

 

Նա մի նոր, աննախադեպ համախմբման կոչ արեց քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին եւ մտավորականությանը՝ ազատելու համար ժողովրդին տեւական կեղծարարության եւ, ցավոք, միայն դե ֆակտո ընտրության ճիրաններից, եւ վերջապես հաստատելու առաջին իրավակարգ, դե յուրե նախագահությունը 1991-ից ի վեր:   

 

Համագումարը ընտրեց նոր վարչություն հետեւյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան եւ Մարգարիտա Հակոբյան:  

 

Ավելի ուշ նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ եւ Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:    

 

Վարչությունը նաեւ որոշեց լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի  սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

 

 

ՙԺառանգություն՚կուսակցությանլրատվականծառայություն

 

 

ՙԺառանգություն՚կուսակցությունըհիմնադրվելէ 2002թ. եւգործումէՀայաստանիՀանրապետությանողջտարածքում: Գրասենյակիհասցենէ` Երեւան 0002, Մոսկովյան 31, բն. 76ա: ԼրացուցիչտեղեկություններիհամարկարողեքդիմելՙԺառանգություն՚կուսակցությանհեռախոսով` (37410) 53.69.13, հեռապատճենով` (37410) 53.26.97, էլ. փոստով` [email protected], [email protected]

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× cinco = 15