ԽԱՉ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Ancient Egyptian ankh (Egyptian Cross)

Աշխարհում ամենահայտնի այս խորհրդանիշի իմաստը շատերը մեկնաբանում են որպես աշխարհի (հորիզոնական գիծ) և աստվածության (ուղղահահայաց գիծ), միասնություն: Այն նաև ներկայացնում է աշխարհի բաժանումը չորս տարրերի: Խաչը համարվում է սուրբ կրակի կամ արևի խորհրդանշանը, կայծակի կամ փոթորկի (հեթանոսական հավատքի) աստծո նշանը կամ նույնիսկ արիական քաղաքակրթության խորհրդանիշը: Ոմանք էլ գտնում են, որ խաչը, որը երկու գծերի հատումն է, եղել է «ոչ ավելին», քան կոորդինատ՝ մարդկային գոյության համաշխարհային խորհրդանիշ այստեղ և հիմա:

Այսօր մարդկանգ մեծամասնությունը խաչն անմիջականորեն կապում են քրիստոնեական գաղափարախոսության հետ, սակայն այն հայտնի է եղեղ դեռ հնագույն ժամանակներից: Շրջանագծից հետո այն ամենահաճախ հանդիպող նշանն է, որ նկարում են բոլոր մշակույթների երեխաները: Այն հայտնաբերվել է Չինաստանում և Աֆրիկայում, Սկանդինավիայում՝ բրոնզե դարին պատկանող քարերի վրա և Հին Հունաստանում, մինչկոլոմբոսյան Ամերիկայում ու Միջագետքում: Բնական է, որ գոյություն ունեն խաչերի բազմաթիվ տարատեսակներ, և դրանք տարբեր խորհուրդներ ունեն՝ առողջության, պտղաբերության, կյանքի և անմահության:

Նյութը՝ լուսինե Հակոբյանի

3 Փետրվար  2009, ԱՐ ԲԻ ԷՅ

Վերախմբագրեց Անդրանիկ Տերտերյանը

Շարունակությունը հաջորդ շաբաթավերջին

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 2 = dieciocho