ԼՈՒԼԱ – ՔՅԱԲԱԲ

ԼՈՒԼԱ – ՔՅԱԲԱԲ

Պահանջվում է։ ութ հարյուր գրամ գառան միս, քառասուն գրամ դմակ, երկու գլուխ սոխ, հարյուր գրամ կանաչ սոխ, մեկ կիտրոն, աղ, պղպեղ,կանաչի, լավաշ։

Պատրաստման եղանակը։

Գառան միսը դմակի հետ երկու կամ երեք անգամ անցկացնել մսաղացով, ավելացնել մանր կտրատած սոխը։ Զանգվածը համեմել աղով, պղպեղով, կիտրոնի հյութով։ Ստացված խճողակը լավ խառնել և թողնել սառույցի վրա երկու-երեք ժամ։ Ապա համեմված խճողակից գնդեր պատրաստել, շամփուրների վրա տափակեցնել, քյաբաբի տեսք տալ և ածխացած կրակով եփել։

Մատուցել կտրատած կանաչիով, լավաշ հացով։

Խմբագրություն։ www.armspain.com

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− dos = 2