Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ

Հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ:
Ինչպես երգչուհին հաղորդեց հայ լրագրողների հետ հանդիպմանը, ինքը նաև ուրախ կլինի հայ կոմպոզիտորներից որևէ մեկի հետ համագործակցության վերաբերյալ ցանկացած առաջարկին: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ ինքն արդեն համագործակցության առաջարկ է ստացել կանադահայ կոմպոզիտորից:

Լառա Ֆաբիանը մարտի 18-ին համերգով հանդես կգա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում: Ֆաբիանի համերգը կկայանա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:

Hayernaysor.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 − = tres