Իսպանիայի ոստիկանությունը տներ թալանող 15 վրացի է ձերբակալել

Փետրվար 16, 2011 | 22:45

Իսպանիայի ոստիկանությունը Ալկոասա եւ Ալիկանտե քաղաքներում 15 վրացուց բաղկացած ավազակախումբ է ձերբակալել, հաղորդում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:

Ըստ գործակալության, խմբի անդամները կանոնավոր կերպով բնակելի տներ են թալանել: Ոստիկանությունը խմբի անդամներից մեկի տանը գտել է թանկարժեք տեխնիկա, ինչպես նաեւ պայթուցիկ սարքավորումներ:Այդ ամենը վրացիները թաքցնում էին զուգարանում:

Ինչպես տեղեկացրել է Իսպանիայի ոստիկանությունը, նրանք երկար ժամանակ հետեւել են հանցախմբին:

Լուրեր Հայաստանից – NEWS.a

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ uno = 5