Իսպանիայի Հայ Դատի Հանձնախումբը Սան Սեբաստյանում Մեծ Եղեռնի Թեմայով Կոնֆերանս է Կազմակերպել

2012-ի Մայիսի 25-ին Սան Սեբաստյանի Խաղաղության եւ Մարդկային Իրավունքների անվան (իսպ. Casa de la Paz y los Derechos Humanos) պալատում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպված եր Իսպանիայի Հայ Դատի Հանձնախմբի (ՀԴՀ) կողմից՝ իսպանացի պատմաբան Նիկոլաս դե Միգելի համագործակցությամբ, ընդ որում բացատրեցին եւ ներկայացրեցին XX-րդ դարի առաջին ցեղասպանության առաջացնող պատմական փաստերը եւ իրադարձությունները, ներառնելով հիշյալ ցեղասպանության այսօրվա համաշխարհային հետևանքները:

Որպեսզի ցեղասպանության այսօրվա քաղաքականության պահանջները հագեցվեն, անհրաժեշտ է, որ երկխոսություն բացվի Իսպանիայում որի հիմնական նպատակը պետք է լինի Հայ պայքարը ներկայացնել իսպանացի քաղաքացիներին:


Նպատակային համարելով վերոհիշյալը, Իսպանիայի ՀԴՀ առաջարկում է Իսպանիայի կառավարությանը եւ տարբեր պարլամենտական պատգամավորներին միասին աշխատել եւ համագործակցել Մեծ Եղեռնի ճանաչման համար՝ ինչ որ արդեն արել է Եվրոմիությունը 1987-ին, համարելով, որ այս ցեղասպանությունը հանդիսանալով մարդկային խոշորագույն հանցագործությունը՝ դեռ պատժի չի ենթարկվել:

Իսպանիայի Հայ Դատի Հանձնախումբ


Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cuatro = 5