Իսպանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը

el congreso de España

Իսպանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է իր օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը իսպանական խորհրդարանին է ներկայացրել Կատալոնիայի «Հանրապետական ձախ»  կուսակցությունը։ Նախագծին կողմ է քվեարկել «Բասկերի ազգային շարժում» կուսակցությունը, իսկ իշխող «Սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը, ընդդիմադիր «Ժողովրդական» կուսակցությունը, «Միտում եւ միասնություն կոալիցիան» եւ «Նավարայի ժողովրդի միությունը»՝ դեմ են քվեարկել։

Հանձնաժողովի նիստի ընթացքում իշխող կուսակցության խոսնակ Իզաբել Պոզուելոն նշել է, թե Իսպանիային չի հետաքրքրում Հայաստանի հետ կապված եւ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ճանաչելու հարցը։ Նա միայն նշել է, որ անհրաժեշտ է՝ կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը։

Սա առաջին դեպքն է, երբ Իսպանիայի խորհրդարանում է հայտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ։ Ավելի վաղ  Իսպանիայի 3 ինքնավար մարզերի խորհրդարաններ ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթեր։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 × = siete