Իսպանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կներկայացվի

14:33, 29 Մայիս, 2012

Presentación de la fórmula de reconocimiento del Genocidio ArmenioԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում Իսպանիայի խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բարսելոնայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Սիրույանը:

«Այս խնդրի առնչությամբ չպետք է շտապողականություն ցուցաբերել: Միգուցե առաջարկը ներկայացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ցանկանում ենք, որ հասարակությունը և պառլամենտականներն ավելի շատ տեղեկատվություն ունենան այս հարցի շուրջ»,- նշեց Սիրույանը:

Նրա խոսքով` առաջարկն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի կենտրոնամետ «Միություն, առաջադիմություն և ժողովրդավարություն» (UPyD) կուսակցությունը, որը նաև պատրաստվում է բարձրացնել Իսպանիայի հայությանը հուզող խնդիրները:

Ինչ վերաբերում է մայիսի 24-ին Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մերժմանը, Սիրույանը նշեց, որ դա, ըստ էության հակաքարոզչության դրսևորում է: «Առաջարկությունը ներկայացրել են բասկերը և նրանց առաջարկությունները մեզ համար ընդհանրապես ձեռնտու չեն, նրանք փոքրամասնություն են և օգտագործում են հայության խնդիրներն իրենց օգտին: Նրանք չեն դիմել ո'չ հանձնախմբին, ո'չ տեղի հայությանը: Նրանց նպատակն անկախանալն է Իսպանիայից, ուստի այդ նպատակով հայերին ցույց են տալիս որպես օրինակ, զուգահեռներ են անցկացնում հայության խնդիրների հետ»,- ասաց Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

Սիրույանի խոսքով` ակնհայտ է, որ բասկերի կողմից Իսպանիայի խորհրդարանին ներկայացված ցանկացած առաջարկ առաջին իսկ րոպեին կձախողվի:

http://armenpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


5 × siete =