Իսպանացի զբոսաշրջիկները շատ են այցելում Հայաստան

Իսպանացի զբոսաշրջիկները շատ են այցելում Հայաստա

Մայիսի 16-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանատանն անցկացվեց գովազդ-շնորհանդես իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար, որի նպատակն էր Հայաստանը որպես նոր, դեռ լիովին չբացահայտված տուրիստական վայր ներկայացնելը և իսպանացի զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելը:
 
Հանդեսին ներկա էին նաև Հայաստան այցելել ցանկացող շուրջ 50 անհատական զբոսաշրջության երկրպագուներ, որոնց միջավայրում իսպանական «Tailored design travelling»` էլիտար անհատական տուրեր կազմակերպող գործակալությունը տարածել էր Հայաստանի պատմաճարտարապետական կոթողների և բնության տեսարժանությունը գովազդող նյութեր, որոնք տրամադրվել էին Հայաստանի դեսպանության կողմից:
 
Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Այնուհետեւ, իսպանացի հայագետ, գիտությունների դոկտոր Ֆերնանդո Լաբադը, հեռուստաէկրանին ցուցադրելով «Հայաստանի հրաշալիքները» խորագրով լուսանկարների տեսաշարը, խոսեց Հայաստանի հինավուրց պատմության, մշակույթի, եկեղեցու, լեզվի, այբուբենի, ազգային ավանդույթների մասին: Բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
 
Ըստ տուրիստական գործակալների հավաստումների, վերջին մի քանի ամսում Հայաստան այցելած և այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Lragir.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho + = 10