Ինչպես հայերի, այնպես էլ սերբերի համար եկեղեցու դերն անփոխարինելի է

Serzh Sargsyan, armenian comunity in Serbia

Ավարտվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Սերբիայի պատրիարք Նորին սրբություն Իրինեյի հետ։
Հայաստանի նախագահը եւ Սերբիայի պատրիարքը կարեւորել են Հայ առաքելական եկեղեցու եւ Սերբ ուղղափառ եկեղեցու միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ եւ սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն։
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել՝ պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման եւ առաջնորդելու բարձր առաքելությունը։ Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես եւ սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է։
Պատրիարք Նորին սրբություն Իրինեյի հետ հանդիպմանը հանրապետության ղեկավարը հատկանշական է համարել նաեւ, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը՝ պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները։
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւս։
Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել օդաչուների հարազատների հետ։
Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երեւան։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− 4 = cuatro