Ինչ`«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխություն Որտեղ` Ժուռնալիստների միություն, 19 սեպտեմբերի, ժամը 19.00

1mrcanak Hayastan@ du es

20-ամյա հանրապետությունում ապրող մանկանը հանձնիր յուղաներկեր և նա կընտրի եռագույնի երանգները: «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մասնակից Նվեր Ղազարյանի համար անկախությունն արտացոլված է եռագույնի երանգներն ընտրած մանկան հայացքում: Հենց այդ լուսանկարն էլ արժանացավ «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի առաջին մրցանակին:

 

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկեց օգոստոսի  29-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին ՀՀ Անկախության 20-րդ հոբելյանին: Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն էր ու ստեղծագործական մոտեցումը, ապա նոր լուսանկարների որակը, քանի որ մրցույթը նախատեսված էր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար: Լուսանկարները տեղադրվում էին ՀՀ Անկախության  20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջում: (http://www.facebook.com/pages/20-years-of-Independence-of-the-Republic-of-Armenia/249201785103657)

 2mrcanak Hayastan@ du es

 «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկելուն պես հետաքրքրություն առաջացրեց սոցիալական ցանցերում:  18 օրվա ընթացքում  ներկայացվեց 214 լուսանկար: Մասնակցում էին տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից` դպրոցական, հոգեբան, լրագրող, քանդակագործ, տնտեսագետ, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, սոցիոլոգ և այլն: Մրցույթին մասնակցեցին նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցները:

 3mrcanak Hayastan@ du es

Լուսանկարներում հիմնականում իշխում էր եռագույնը,   շատ էին երեխաների մասնակցությամբ լուսանկարները: Մրցույթին ներկայացված լուսանկարների մեծամասնությունը հագեցած էին լավատեսական տրամադրությամբ, կային նաև Հայաստանի սոցիալական խնդիրները պատկերող լուսանկարներ:

 facebook mrcanak hayastan@ du es

Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց երեք լավագույն լուսանկարը: Ժյուրիի կազմում էին Ֆոտոլուր լրատվական գործակալության լուսանկարիչները, www.photo.am կայքի ներկայացուցիչ Գևորգ Կարապետյանը և ՀՀ Անկախության   20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը:

 

«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի հաղթող ճանաչվեց Նվեր Ղազարյանը, երկրորդ մրցանակին արժանացավ  Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը, իսկ երրորդը`Արման Ղարաջանյանն է: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր և հուշանվերներ «Հայաստանը դու ես»  կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը:

 

«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի գործընկերներն են Ֆոտոլուր լրատվական գործակալությունը և www.photo.am կայքը: Մրցույթի լուսանկարները տեղադրվել են նաև www.photo.am և www.yeraguyn.com կայքերում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 091 512806, 010 586046, 20hhpress@gmail.com, press@20hh.am:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− 4 = tres