Ժամանակից շուտ Սիրիայի հայ համայնքին մտովի չտեղահանեք

La comunidad armenia en Siria

 

ՀՀ կառավարությունը եւ ՀՅԴ պատգամավորը ժամանակից շուտ ներգաղթ են կանխատեսում Սիրիայի հայ համայնքի համար:

Սիրիայի հայ համայնքը չի կարող թողնել այդ երկիրը, եկեղեցիները, դպրոցները եւ մշակույթի օջախները: Իրավիճակը եթե այդ երկրում վատթարանա, ապա այն կվատթարանա Սիրիայի քրիստոնեական բոլոր համայնքների համար, ինչը բացառվում է ներկայիս պայմաններում: Այժմ Սիրիայի պաշտպանության նախարարը քրիստոնյա գեներալ է, ով նաեւ պատասխանատու է բոլոր կրոնական համայնքների անվտանգության համար:

Եթե Սիրիայում սկսվի քաղաքացիական պատերազմ շիաների եւ սուննիների միջեւ, ապա այն կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ն, արաբական երկրները, Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Այդ պարագայում տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանումն անհնար է: Հայաստանը նման հնարավորություններ եւ ազդեցություն տարածաշրջանում չունի:

Միակ ճանապարհն այն է, որ ամեն համայնք սեփական ուժերով պաշտպանի իր անվտանգությունը, ինչպես դա եղավ անցյալ դարի  յոթանասունականներին Լիբանանում :

Սիրիայում հայկական համայնքը պետք է հարատեւի, այլ ոչ թե տեղահանվի Հայաստանի կառավարության եւ ՀՅԴ պատգամավորի ցանկությամբ: Սիրիան եւս հայկական կյանքի մի մասնիկն է եւ ամեն մի մասնիկի ոչնչացումից կամ մարումից հետո թուլանում է ողջ հայկական կյանքը:

Համարենք, որ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հերթապահ հարց է տվել Ազգային Ժողովում, իսկ կառավարությունն էլ հերթապահ պատասխան է տվել: Սիրիահայերի խնդիրը չի կարելի առանձնացնել այնտեղ բնակվող բոլոր քրիստոնեական համայնքների խնդրից: Ինչպես բոլորը, այնպես էլ` սիրիահայերը:

Ժամանակից շուտ եզրակացությունների հանգել պետք չէ:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ 9 = once