Թուրքիայում երեխաները մերկացրել են իրենց մանկահասակ ընկերոջը եւ ողջ ողջ թաղել

Los niños en Turquía entierran a otro niño

Թուրքիայի Էրզրում նահանգի Գյոքօղլան գյուղում  5 տարեկան Յ. Չ.-ն եւ 4 տարեկան Ռ.Չ. եղբայրները խաղացել են իրենցից ավելի փոքր  2 տարեկան Էնես Սումբուլի հետ եւ նրան տարել գյուղի վերջում գտնվող գերեզմանները:

Թուրքական "Posta"-ի փոխանցմամբ՝  երկու եղբայրները գերեզմաններում տեսել են գանձեր որոնողների կողմից փորված փոս, որից հետո հանում են  2 տարեկան Էնեսի հագուստներն ու նրան կենդանի կենդանի թաղում այդ փոսում:

Էնեսի մայրը՝ տեսնելով, որ երեխան չկա, դուրս է գալիս նրան փնտրելու եւ մեկ ժամ անց գերեզմանների ճանապարհին հանդիպում երկու եղբայրներին: Եղբայրներից մեկը փախչում է, իսկ մյուսը պատմում է, թե իր եղբայրը Էսենին մերկացրել եւ գերեզմանում թաղել է եւ գումարի դիմաց տեղը ցույց կտա:  Մայրը արագ համաձայնվում է վճարել եւ խնդրում արագ ցույց տալ տեղը:

Մայրը ձեռքերով քանդում է հողն ու հանում երեխային եւ տեղափոխում հիվանդանոց: չնայած բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը չի հաջողվում փրկել:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cinco = 2