Ընդդիմությունը շրջափակել է հրապարակը, ընթանում են բանակցություններ

Ereván Armenia

Այս պահին ընդդիմության երթի մասնակիցները շրջափակել են Ազատության հրապարակը: Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը բանակցություններ է վարում ոստիկանության ներկայացուցիչների, մասնավորապես փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի հետ, որպեսզի վերջիններս խաղաղ կերպով թույլ տան, որ երթի մասնակիցները մուտք գործեն Ազատության հրապարակ,:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ որեւէ ընդհարում չկա:
Ազատության հրապարակում մի քանի հարյուր ոստիկան է կանգնած` սաղավարտներով եւ մահակներով:

Ի դեպ, երթի մասնակիցների է միացել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ  Կարապետյանը:

Ազատության հրապարակում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը, ով հացադուլ է հայտարարել: Այստեղ են նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, նաեւ «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


tres + 3 =