Էլեն Գրիգորյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Elen Grigoryan, medalla de europa

Կազանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում երեկ ասպարեզ դուրս եկավ Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Էլեն Գրիգորյանը, ով հանդես է գալիս մինչեւ 53 կգ քաշային կարգում։ Հայ մարզուհին պոկում վարժությունում գրանցեց 85 կգ արդյունք եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի։ Այս վարժությունում նա 5 միավորով զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Այլին Դազդելենին։
Հրում վարժությունում Էլեն Գրիգորյանն արձանագրեց 110 կգ արդյունք եւ երկամարտի 195 կգ ցուցանիշով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնուհու կոչումը։ Ի դեպ, Դազդելենը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 202 կգ արդյունք։

HHpress.am

 

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ 5 = trece