Երկրաշարժից տուժածներին ոսկով լի ներքնակ են ուղարկել

Regalo especial para la gente que ha sufrido el terremoto de Van

Թուրքիայի Բաթման քաղաքում բնակվող Սուդեմիրների ընտանիքն օրեր առաջ Վանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին պատահաբար ուղարկել է ոսկով լի ներքնակ։

Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը, Սուդեմիրները փնտրում են իրենց ներքնակը, որում պահված է եղել 12 հազար լիրա (մոտ 7 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, և պատրաստ են 1000 լիրա (մոտ 600 դոլար) տալ ներքնակը գտնողին։

«Սկեսուրս ոսկյա զարդերը հանել էր հին ներքնակից և պահել նորում։ Ես էլ այդ մասին մոռացել էի և ներքնակը տվեցի երկրաշարժից տուժածների համար օգնություն հավաքողներին։ Երբ 3 ժամ հետո հասկացա՝ ինչ եմ արել, բանը բանից անցել էր»,– պատմել է Սուդեմիրների հարսը՝ Նուրհան Սուդեմիրը։

Հայլուր.am – Հայկական լուրեր.

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno + = 10