Երեւանում ավարտվեց Անդրեա Բոչելիի համերգը

Ապրիլ 22, 2012 | 22:05

Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 22-ին ավարտվեց աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, համերգը տեւեց 1,5 ժամ: Հանրահայտ երգիչը  կատարեց հայտնի արիաներ իտալական օպերաներից:  Բաց երկնքի տակ կազմակերպված համերգին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայ գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների  ղեկավարները, բարձարաստիճան պաշտոնատար անձինք:

Հանրահայտ երգչին կենդանի լսելու համար հրապարկում ունկնդիրների մեծ բանակ էր հավաքվել, այդ թվում` օտարերկրացիներ: Հավաքվածները շատ ջերմ էին արձագանքում Բոչելիի յուրաքանչյուր կատարման` դրանք ընդունելով բուռն ծափահարություններով:

Ավարտին Բոչելի կատարել է Էլվիս Փրեսլիի I Can't Help Falling In Love With You,  ինչպես նաեւ իր հանրահայտ` Time to say goodbye հիթը:

Բոչելիին նվագակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Հովեր» երգչախումբը: Հրապարակի երկու կողմերում եւ բեմի ետեւում տեղադրված էր երեք մեծ էկրան, որոնցով հեռարձակվում էր համերգը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× nueve = 72