Եվրախորհրդարանի նախագահը պաշտոնական այցով ժամանում է Երեւան

Buzek en Armenia, Ereván

Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Եվրախորհրդարանի նախագահ Բուզեկն իր տարածաշրջանային այցը կսկսի Հայաստանից:

Երեւանում ԵՄ պատվիրակությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ:

Նախագահ Բուզեկը կհանդիպի նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


dos + = 4