Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, երբ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվում է. Արամ Ա

Aram katoghikós, Metsi Tann Kilikio

Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվում է: Այս մասին Սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում ընթացող համաժողովում հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը: Նրա խոսքով` այսօր մեր հայրենիքը եւ ազգը դիմագրավում է լուրջ խնդիրների:

«Արտագաղթի մտահոգության մասին մենք հայտնել ենք «Հայաստան-սփյուռք» համաժողովին, նույնը հայտնում ենք նաեւ այստեղ ցավով: Մենք սպասում ենք Հայաստանի իշխանության արձագանքին այս խնդրի առնչությամբ, ինչպես նաեւ մտավորականների եւ հասարակակական կառույցների, հասարակ հայ ժողովրդի գնահատականը: Մեր թշնամին ուզեց Հայաստանը պահպանել առանց հայության, այսօր մենք մեր ձեռքերով ենք թողնում Հայաստանն առանց ժողովրդի: Այդ խնդիրը ունի տնտեսական պատճառներ, որոնց լուծումն անհրաժեշտություն է:

Հայաստանում մշակութային կոռոպցիա կոչվող հիվանդության արագացող ընթացքը, հարուստ փոքրամասնության հղփացած տնտեսական վիճակը եւ նրանց դիմաց մտավորականության` գրողների, ուսուցիչների եւ ընդհանրապես մեր ժողովրդի կենսական պայմանները պետք է հիմնարար բարեփոխումների ենթարկվեն բարոյական արժեքներով, օրինական սկզբունքներով եւ ընկերային հարաբերությունների չափանիշներով: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների հանդեպ»,- ասել է Արամ Ա-ն:

Նա անդրադարձել է նաեւ Ցեղասպանության խնդրին, նշելով. «Բոլորս ազգովի պատրատվում ենք նշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պահանջատեր ազգ ենք, մեկուկես միլիոն հայի արյուն արդեն թափվել է: Մեր եկեղեցական կալվածքները եւ մեր ժողովրդի զավակների սեփական տները, հողերը, ունեցվածքը բռնագրված ցեղասպան թուրքերի կողմից: Հավատարիմ մեր պապերի կտակին` մենք շարունակում ենք եւ պիտի շարունակենք մեր պահանջատիրական պայքարը  Հայաստանը` որպես պետություն իր մոտեցումով եւ կոչով եւ սփյուռքը` որպես ցեղասպանության ենթարկված մեր ազգի մի մաս իր կոչով, մոտեցումներով պետք է աշխարհին ներկայանանք որպես մեկ ազգ, հավաքական մեկ կամք, որպեսզի կարողանանք հասնել պահանջատիրության մոտեցումներին, որպեսզի կարողանանք վերականգնել պատմական արդարությունը»,- ասել է նա:

1 comment for “Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, երբ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվում է. Արամ Ա

  1. 21 noviembre, 2012 at 5:13

    I was srcutk by the honesty of your posting

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 × ocho =