Եթե դա Ցեղասպանություն չէ, ապա ի՞նչ է

Slaq.am – Լրատվական աղբյուր

«Հիմա հարց եմ ուղղում թուրքերին, եթե դա Ցեղասպանություն չէ, մի ողջ ժողովրդի ոչնչացում չէ, ապա ի՞նչ է: Ողջ այս ընթացքում ի՞նչ անվանում եք տվել այդ երևույթին»,-գրում է Panorama.am-ը, հղում անելով Nouvelles d'Arménie ամսագրին տված հարցազրույցում ասել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազանվուրը, ով նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է: Նա կոչ է արել թուրքերին, որ եթե չեն ցանկանում 1915թ. իրադարձությունները որակել որպես Ցեղասպանություն, ապա գոնե թող ընդունեն, որ տեղի են ունեցել հայկական ջարդեր։


«Իմ ուզածը հետևյալն է. նախքան Ցեղասպանության եզրույթը շրջանառության մեջ դրվելն ինչպե՞ս են որակել այդ իրադարձությունը՝ կոտորա՞ծ, հայերի կոտորա՞ծ։ Եթե չեք ցանկանում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, գոնե ընդունեք՝ դա կոտորած է։ Իսկ եթե հնարավոր լինի հասնել դրան, կարծում եմ՝ մեծ տարածություն հաղթահարած կլինենք»,- ասել է նա:
Նրա խոսքով, Հայաստանը կենտրոնանալով Ցեղասպանություն եզրույթի վրա առաջ չի կարող շարժվել:

«Հայաստանը լուրջ վտանգի տակ է և բոլորը կենտրոնացած են Ցեղասպանություն եզրույթի վրա։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում Հայաստանը տանել առաջ։ Այդ տրամաբանությունը մեզ ո՞ւր է հասցնելու։ Որտե՞ղ են ինձ նման տեսակետների համար քննադատողները։ Ի՞նչ են անում Հայաստանին օգնելու համար։ Ե՞րբ են գումար ուղարկում Հայաստանին։ Մի՞թե նրանք են ինձ դասեր տվողները։ Այդ ես պետք է նրանց դասեր տամ։ ԱՄՆ-ում թեմայի առնչությամբ խոսեցի մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում աշխատում են նվազագույնը 300 փաստաբաններ։ Նա էլ էր մյուսների նման մտածում։ Սակայն, երբ նրան ներկայացրի իմ տեսակետը, ասաց, որ ես իրավացի եմ»,-ամսագրի թղթակցին պատմել է երգիչը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հարցազրույցում Ազնավուրը հայտարարել էր, որ եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 + dos =