Դարի հարսանիքը

Այսօր Իսպանիայի ամենահարուստ կինը՝ Ալբայի Դքսուհին, Սեվիլլայի Դուենյաս պալատի մատուռում, երեք կաթոլիկ հոգևորականների ձեռամբ պսակադրվեց Ալֆոնսո Դիեզի հետ: Դքսուհին պսակադրվեց երրոդ անգամ, նախապես ունենալով Իսպանիայի թագավոր Նորին Մեծություն Խուան Կառլոսի համաձայնությունը: Իր երրորդ ամուսնու հետ ծանոթացել է քառասունհինգ տարիներ առաջ: Նախապես իր ոխջ կարողությունը ժառանգություն է թողել իր զավակներին և թոռնիկներին: Մինչ այդ լուրեր էին տարածել, որ Ալֆոնսո Դիեզը հարստության համր է ամուսնանում Ալբայի Դքսուհու հետ: Ալֆոնսոն երեսուն տարով կրտսեր է նրանից: Նորապսակ ամուսինը սոցիալական ապահովության վարչության պաշտոնյա է: Իսպանիայում Ալբայի Դքսության պատմության մեջ ընդհամենը երեք կանանց է շնորհվել դքսուհու պաշտոնական տիտղոսը, որի թագը կրում է այսօրվա նորապսակ ութսունհինգամյա հարսը: Ալբայի դքսությունը Իսպանիայի Թագավորությունում գոյություն է ունեցել դեռևս Քրիստոֆոր Կոլոմբոսից առաջ:

Դքսուհու ամբողջական անունն է Կայետանա Ֆիտզ Ջեյմս Ստուարտ:
Մկրտվել է Մադրիդի Պալասիո Ռեալում Իսպանիայի նախկին թագավոր Ալֆոնսո XIII-ի և թագուհի Էուխենիա Վիկտորիայի կնքահայրությամբ: Իր առաջին ամուսնուց, Լուիս Մարտինեզ Դէ իրուխոյից ունի հինգ արու զավակներ և մեկ աղջիկ: 1978 թվականի Մարտի16-ին իր առաջին ամուսնու մահից մի քանի տարիներ անց ամուսնանում է նախկինում Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասավոր Խեսուս (Հիսուս) Ագիռեի հետ, որի հետ 23 տարիներ շարունակ ապրում է ամուսնական ջերմ սիրով: Դքսուհու հայրը՝ Խակոբոն (Հակովբոս կամ Հակոբ) Անգլիայի Խակոբո II թագավորի զարմից էր: Իր ընտանիքի պատմական արմատները գրեթե 600 տարվա պատմություն ունի: Դքսուհին հսկայական հողատարածքներ, զանազան կարևոր գույքերի և հարստության տեր է: XIV դարում Դքսուհու նախապապերը Շոտլանդիայից գաղթել են Իսպանիա: Ալբա անունը որպես դքսություն շնորհվել է 1492 թվականին Կաստիլլայի Էնրիկե II թագավորի կողմից:

1953 թվականից, իր հոր Խակոբո Ֆիտզ Ջեյմսի մահից հետո կրում է «Ալբայի Դքսուհի» կոչումը:

Գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյան

Լուրեր Իսպանիայից

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 + = quince