Գրական գարնանամուտ. Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսութան» իսպաներեն գրքի շնորհանդեսը

Primavera Literaria armenia en España

Սույն թվականի ապրիլի 16-ին Սանտա Կոլոմայի Ավագ փոցոցում գտնվող գրադարանում կատարվեց Գրական գարնանամուտ շնորհանդեսի  (Primavera Literaria) բացումը:

Շնորհանդեսի մասնակիցները գրքերը ներկայացնելուց հետո կիսվեցին իրենց մասնագիտական փորձառությամբ, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

Մասնակիցները հնարավորություն ունեցան մոտիկից ճանաչել գրքերի հեղինակներին, մարդկանց, որոնք իրենց հրաշալի ստեղծագործություններով օգնում են մի պահ շեղվել իրականությունից, արտաքին աշխարհից և զգալ տարբեր ժամանակների շունչըՆրանք հնարավորություն ունեցան որպես հիշատակ ունենալ ներկայացված գրքերից` հեղինակային ստորագրությամբ:

Շնորհանդեսին նասնակցում էր նաև մեր հայրենակից Անի Խաչատրյանը, որը ներկայացրեց «Հայ գրականության տեսություն» (Antologia de la literatura armenia)  գրքի իսպանական հրատարակությունը:
Գիրք, որն ընդգրկում է հայ դասականներ ՆարԴոսի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Թումանյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ավելորդը», «Փողի համը», «Գիքորը», ինչպես  նաև Հայոց Պատմությանը և Հայ Գրականության պատմությանը վերաբերող էջեր:

Մայիսի 6-ին, ժամը 19:30- ին Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսություն»  իսպաներեն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Սանտա Կոլոմայի Սալվադոր Կաբրե (Singuerlín) գրադարանում :

COAES

Իսպանիայի հայ համակարգող խորհուրդ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


seis + 7 =