Գեներալ Ֆրանկոյին զրկելու են Վալենսիայի պատվավոր քաղաքապետի տիտղոսից

Lragir.am – Armenian Online – 01/08/2012 14:09:26

Վալենսիայի քաղաքային խորհուրդը գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյին զրկելու է պատվավոր քաղաքապետի կոչումից, քանի որ հանգուցյալ բռնապետի տիտղոսը դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Ինչպես հայտնում է ABC-ն, դատարանի վճիռը հրապարակվել է հուլիսի 31-ին: Վալենսիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել այդ վճիռն իրականացնել հնարավորինս արագ:

Ֆրանկոյի կոչումը ճանաչելով ոչ սահմանադրական` դատարանը բավարարել է «Փոխզիջում» քաղաքական խմբավորման պահանջը և չեղյալ է համարել քաղաքային խորհրդի 2011 թվականի հուլիսի 29-ի որոշումը` համաձայն որի Ֆրանկոն մնում էր տիտղոսակիր: Վալենսիայի փոխքաղաքապետ Ալֆոնսո Գրաուն բռնապետին տիտղոսից չզրկելը բացատրում էր նրանով, որ Ֆրանկոյի մահից հետո դադարել է գործել օրենքը, որով նրան շնոհրում էին տիտղոսներ: Գրաուն նշել է, որ այդ դեպքում իմաստ չուներ չեղյալ հայտարարել պատվավոր կոչումը:

«Փոխզիջման» մամուլի քարտուղար Ժոան Ռիբոն ասել է, որ իրենց բավարարել է դատարանի վճիռը, սակայն ափսոսում են, որ Վալենսիայի իշխանությունները Ֆրանկոյին զրկում են պատվավոր կոչումից դատարանի վճռով, այլ ոչ թե ելնելով «ժողովրդավարական համոզմունքներից կամ նրա վարչակարգի զոհերի հիշատակը հարգելուց»:

Գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոն Վալենսիայի պատվավոր քաղաքապետ է դարձել 1939 թվականի մայիսի 1-ին և նույն թվականին էլ եկել է իշխանության: Գեներալը մահացել էր 1975 թվականին: 2007 թվականին Իսպանիայում օրենք է ընդունվել պատմական հիշողությունների վերաբերյալ, որով նախատեսվում էր վերացնել ռազմական բռնապետության բոլոր այն հուշարձանները, որոնք չունեն գեղարվեստական կամ պատմական արժեք:

Մեր կայքէջի անունից մասնավոր շնորհակալություններ Lragir.am խմբագրությանը այս հետաքրքիր հոդվածի համար:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× dos = 14