Բուենոս Այրեսի հայկական եկեղեցին հայտարարվել է Արգենտինայի պատմական հուշարձան

 

San Gregorio, Iglesia Armenia, Buenos Aires

Բուենոս Այրեսի Արմենիա փողոցում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը նոյեմբերի 3-ին քաղաքապետարանի օրենսդրական նիստի  ժամանակ հայտարարվել է  Արգենտինայի պատմական հուշարձան:  Նախաձեռնությունը պատգամավոր Ռաուլ Փույինն է, որի առաջարկը քննարկվել է հասարակական լսումների ժամանակ եւ արժանացել Մշակույթի հանձախմբի դրական որոշմանը:

 

Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1937 թվականին` ճարտարապետ Արսլանի նախագծով: Այն օծվել է 1938-ին` այդ նպատակով Ամենյան Հայոց կաթողիկոս Խորեն Ա-ի կողմից Բուենոս Այրես ուղարկված Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կողմից: Այդ ժամանակ էլ հիմնվել է  նաեւ Հարավային Ամերիկայի հայոց թեմը, նստավայրը` Արգենտինայի մայրաքաղաքում:

http://yerkir.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + = once