«Բյուզանդիայի Արևելքի» հեղինակը և Մել Գիբսոնը շարունակում են բանակցությունները 25 Մայիսի 2012 – 12:26

El oriente del Vizancio
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մել Գիբսոնի հետ «Բյուզանդիայի Արևելքը» նախագծի վերաբերյալ արված նախնական համաձայնության մասին:

Ի պատասխան այս հայտարարության` Fugitive Studios Entertainment Armenia-ն հաստատում է, որ հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ և ռեժիսոր Ռոջեր Կուպելյանն այս առիթով իսկապես հանդիպել է պրն. Գիբսոնի և պրն. Սարգսյանի ներկայացուցիչների հետ:

Ռոջեր Կուպելյանի և հայտնի կինոպրոդյուսերի միջև հանդիպումները սկսվել են 2011 թ-ի մայիսի 11-ին Մոսկվայում և շարունակվել են մինչև այս տարվա ապրիլ ամիսը: Առայժմ չբացահայտելով ընթացակարգային մանրամասները Fugitive Studios Entertainment-ը ցանկանում է նշել, որ Կուպելյանի նախագիծը՝ «Բյուզանդիայի Արևելքը», սկսվում է մ.թ. 301թ-ին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումից մինչև մ.թ. 451թ-ի Ավարայրի ճակատամարտի և դրան հաջորդող հաղթանակների մասին պատումություններով: Պրն. Կուպելյանի և պրն. Գիբսոնի միջև կայացած վերջին հանդիպումը խոստումնալից էր, սակայն բանակցությունները դեռևս նախնական փուլում են: Նախագծի հավանական պրոդյուսերների հետ բանակցություններն ընթացքի մեջ են՝ մինչև տարվա վերջ հստակ պայմանավորվածության հասնելու նպատակով:

«Բյուզանդիայի Արևելք»-ի շուրջ աշխատանքները ծավալվեցին Նոր Զելանդիայում 2002թ-ին և բազմաթիվ նախաձեռնությունների շնորհիվ շարունակվեցին`տարածելով Հոլիվուդում և բավականին մեծ տարածում գտնելով թրեյլերի տեսագրության միջոցով: Վերջերս «Բյուզանդիայի Արևելքից» ներշնչված՝ հաջողությամբ լույս տեսավ առաջին գրաֆիկական պատումը` «Պատերազմի աստվածները», և ներկայումս թարգմանվում է իսպաներեն: Ֆեյսբուքի էջն արդեն հատել է 9000 երկրպագուների սահմանը և ընդունում է այցելուների ողջ աշխարհից:

Կուպելյանն ասել է. «Հայկական մշակույթը կարիք ունի ներկայանալու ռազմական վարքականոնի թեմաներով, այլ ոչ թե զոհի կերպարով: Այս նախագիծը, որն անձամբ ֆինանսավորել եմ տասը տարի, հենց այդ գաղափարի հիման վրա է ձևավորվել»:

Fugitive Studios Entertainment-ը սեփական ուժերով փնտրում է այլ հնարավորություններ այս նախագիծը մեծ էկրան բարձրացնելու համար:

###

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Տաթևիկ Ավետիսյանին, Հանրային կապերի պատասխանատու. hեռ.՝ 055 992 245, [email protected]


Fugitive Studios Entertainment ընկերության մասին
Ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին Ռոջեր Կուպելյանի և իր գործընկերների կողմից` «Բյուզանդիայի Արևելքը» և այլ անկախ նախագծեր հանրությանը ներկայացնելու համար:
Կազմակերպությունը իր մասնագիտական փորձառությունը ներդրել է բարձրակարգ վիզուալ պատկերաշարեր ստեղծելու մեջ, ներառյալ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի տեսագրությունների պատրաստումը: Այժմ ընթացքի մեջ է Կուպելյանի գրաֆիկական նովելների ներկայացումը հասարակության լայն շերտերին:
Մանրամասների համար՝ www.fugitivestudios.com.

Deem Communications ընկերության մասին
Deem Communications ընկերությունը, կիրառելով նորարար հաղորդակցության մեթոդներ, մատուցում է որակյալ մարքեթինգային, գովազդային, մեդիա, PR, դիզայն և միջոցառումների կազմակերպման ծառայություններ նրանց, ովքեր գնահատում են իրենց գումարն ու ժամանակը:

Հիմնադրումից ի վեր Deem Communications ընկերությունը աշխատել և համագործակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ`ընդլայնելով և զարգացնելով վերջիններիս կորպորատիվ հաղորդակցության շրջանակները:
Տարիների ընթացքում ընկերությունը Հայաստանում հանրությանը ներկայացրել է միջազգային յուրահատուկ ծրագրեր` հանրահայտ երաժիշտների, երաժշտական խմբերի և արվեստագետների մասնակցությամբ:
Մանրամասների համար՝ www.deemcommunications.com.

HayNews.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno + = 10