Բեն Լադենի մահը չի խախտել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը

Embajada de EE.UU

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է աշխատանքը սովորական հունով, ներկայումս դեսպանատան աշխատանքի գրաֆիկում որեւէ փոփոխություն չի նշմարվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը` նշելով, որ վաղը ինքը եւ դեսպանատան մյուս աշխատակիցները սովորականի պես  կգնան աշխատանքի:

Նա նշել է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը մշտապես գնահատում եւ վերանայում է արտասահմանում գտնվող իր դեսպանատների անվտանգության ապահովման միջոցառումները` ելնելով համաշխարհային, տարածաշրջանային եւ  զարգացումներից եւ ձեռնարկում համապատասխան միջոցառումներ` ապահովելու ԱՄՆ կառավարության հիմնարկների եւ աշխատակազմի անվտանգությունը: «Դեսպանատունը տարածում է տեղեկանք ԱՄՆ քաղաքացիների համար, ովքեր իրազեկվում են արտասահմանում ստեղծվախ իրավիճակի մասին, որը կարող է ազդել իրենց ապահովության եւ անվտանգության  վրա: Պակիստանում վերջին հակաահաբեկչական գործողությունից հետո պետքարտուղարությունը արտասահմանում բնակվող իր քաղաքացիներին զգուշացնում է արտասահմանում հակաամերիկյան բռնության մեծ վտանգավորության մասին»,- նշել է Ջահուկյանը` հավելելով, որ որեւէ արտառոց իրավիճակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը չի հայտարարվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես կարող են փակվել ԱՄՆ-ի` արտերկրում գտնվող դեսպանատները: ԱՄՆ-ը անհանգստացած է, որ «թիվ մեկ ահաբեկիչ» «Ալ-Քաիդայի» դեկավար Բեն Լադենի ոչնչացումից հետո կարող են հակաամերիկյան գործողություններ իրականացվել` ի պատասխան Բեն Լադենի սպանության: «ԱՄՆ դեսպանատների գործունեությունը տեղերում կարող է շարունակվել բարձի ռիսկի պայմաններում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է` կախված իրավիճակից եւ անվտանգության նկատառումներից:

Ամբողջ աշխարհով մեկ տեղակայված ներկայացուցչական հաստատությունները աշխատում են բարձր ուշադրության ռեժիմով: Դրանք ժամանակավորապես կարող են փակվել եւ պարբերաբար դադարեցնել քաղաքացիներին մատուցվելիք ծառայությունները, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը: Նման պայմաններում դեսպանատները եւ հյուպատոսությունները կանեն ամեն ինչ` մեր քաղաքացիներին հույժ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»,-նշվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Պակիստանում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման մասին:

Բեն Լադենը սպանվել էր Աբբոտաբադ քաղաքում, հատուկ գործողության արդյունքում:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


siete + = 16