Բացվեց Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը

Վարդես Սուրենյանցը այն հայազգի նկարիչն է, որի մասին իրոք շատ քիչ է խոսվել: Հայ ոչ միայն անունով, այլ նաև ոգով և էությամբ, իր աներեր հավատքով և շատ այլ ազգային հատկանիշներով: Իր շիրիմին աղոթել եմ տարիներ շարունակ: Այն հանգչում է Ղրիմի թերակղզու Յալթա քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, որի շուրջը գեղեցիկ վարդեր են տնկած: Նրա շնորհիվ այդ եկեղեցին ունի յուրահատուկ հոգևոր շքեղություն: Եկեղեցու ներսում բոլոր որմնանկարներն իր վրձնի աշխատանքներն են, որի համար եկեղեցու բարերարը այդպես էլ մինչև վերջ նյութապես չի հատուցել: Ամեն տարի Յալթայի հայությունը Հայոց Մեծ Եղեռնի սգո արարողությունն ու հիշատակի հարգումը կատարում էր նրա շիրիմի շուրջը: Հուսանք, որ այդ գեղեցիկ արարողությունը շարունակվում է:

Գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյան

www.armspain.com

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


1 × tres =