Բարսելոնայում արդեն գործում է ծովափնյա ոստիկանությունը

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում գողերի համար ամենագրավիչ և սիրելի վայրն է հանդիսանում քաղաքային լողափը:

Barcelona, Policia en las playas (640x347)

Գողությունների թվի մեծացման պատճառով քաղաքային ոստիկանությունը ստեղծել է հատուկ «տուրիստական ոստիկանական» ջոկատ: Ոստիկանները հսկողություն կիրականացնեն Բարսելոնայի բոլոր լողափներում 24 ժամ շարունակ:

Զբոսաշրջային ոստիկանության ջոկատը կազմված է լինելու 50 սպաներից, իսկ հետագայում, անհրաժեշտության դեպքում անձնակազմի թվականակը կավելացվի: Ջոկատի բոլոր աշխատակիցները ունեն փորձառություն:

Home

Լրացում խմբագրության կողմից:

Այս ծառայությունը Իսպանիայի Վալենսիա քաղաքում մի քանի տարիներ է, որ գործում է: Նաև կան հսկիչ ոստիկաններ, որ շրջում են էլեկտրական անիվներով, ձիերով և նավակներով: Թեև Բարսելոնոն հանցագործությունների թվային քանակով միշտ էլ գերազանցում է Իսպանիայի մյուս խոշոր քաղաքներին: Վալենսիան շատ ավելի հանգիստ և ապահով քաղաք է: Լողափ գնալուց եթե ընկեր չունեք, խորհուրդ ենք տալիս հնարավորինս քիչ արժեքավոր իրեր կրել: Որքան հնարավոր է հագնվել ավելի պարզ և հասարակ: Վալենսիայի լողափները անվճար են, հիմնականում ունեն ցնցուղներ, խմելու ջրի աղբյուրներ, կարմիր խաչի բժշկական խնամքի կետեր, զուգարաններ կամ արտաքնոցներ անվճար և վճարովի, փրկարար հսկիչներ, սննդի սպասարկման կետեր կամ բացօթյա սրճարաններ և այլ ծառայություններ: 

Գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյան:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ uno = 4